Tert.am. 14-11-2011- Լեռնային Ղարաբաղի Հանապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր ընդունել է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» (American Foreign Policy Council) ռազմավարական կենտրոնի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերիին:
Հանդիպման ժամանակ Վասիլի Աթաջանյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները: Մտքերի փոխանակման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման ուղիներին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հաշտության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանը:
Վասիլի Աթաջանյանը և Ուեյն Մերին քննարկել են Հարավային Կովկասին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment