Tuesday, November 15, 2011

Լրատվամիջոցներ. Իրանի նախագահի նախկին թեկնածուի որդուն մեռած են գտել Դուբայում

News.am. 14-11-2011- Իրանի նախագահի նախկին թեկնածու Մոհսեն Ռեզաիի որդու` Ահմադ Ռեզաիի դին հայտնաբերվել է Դուբայի «Գլորիա» հյուրանոցում, հաղորդում են էմիրաթյան եւ իրանական լրատվամիջոցները:
Դուբայի ոստիկանության վարկածով, Ահմադ Ռեզաին ինքնասպան է եղել: Նրա դին գտել են շաբաթ` ժամը 20-ի սահմաններում, երբ նա արդեն 12 ժամ մահացած է եղել: Դուբայի ոստիկանությունը հրաժարվել է հայտնել մահացածի անունը` նշելով միայն, որ հյուրանոցում գտել են ամերիկյան քաղաքացու դի, ով չորս ամիս գտնվում էր Դուբայում եւ ապրում «Գլորիա» հյուրանոցում:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե տեղի ունեցածի մեջ քրեական բնույթի կասկածներ, ամեն ինչ նման է ինքնասպանության:
Մահացածի հայրը` Մոհսեն Ռեզաին իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի նախկին հրամատարն է, ներկայումս զբաղեցնում է Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ահմադ Ռեզաին 1998թ. լքել է Իրանը` մեկնոլվ ԱՄՆ: Նա այաթոլլա Խամենեիին եւ Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին մեղադրել է այլախոհների սպանությունների մեջ` տհաճ դրության մեջ դնելով իր հորը: Հայրը հայտարարել էր, թե որդին հոգեկան հիվանդ է:

No comments: