Monday, November 14, 2011

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Դավութօղլուի հետ

News.am. 14-11-2011- Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անում են Սիրիայի հետ լարվածությունը մեծացնելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, նոյեմբերի 13-ի երեկոյան, ընդունել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում սիրիացի ընդդիմադիրները կարեւորել են Արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայի դեմ ընդունված որոշումը, Դավութօղլուին կրկին հիշեցրել, որ Թուրքիայում ցանկանում են ստեղծել Սիրիական ընդդիմության ներկայացուցչություն։
Նշենք, որ սիրիացի ընդդիմադիրների հետ հանդիպումից ժամեր առաջ Ահմեդ Դավութօղլուն բողոքի նոտա էր հղել Սիրիային՝ այդ երկրում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ կատարված հարձակումների համար։ Այնուհետ որոշում է կայացվել, որ Սիրայում թուրք դիվանագետների ընտանիքները պետք է վերադառնան Թուրքիա։

No comments: