Monday, November 14, 2011

Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Մակարավանքը կործանվում է

HayNews.am. 14-11-2011- Եթե նայեք այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» քարտեզը, դուք ոչ մի նշան չեք գտնի, որ այդտեղ Սուրբ Մագար վանական համալիրի գոյություն ունի:
Վանական համալիրն անտեսվում է թուրքական իշխանությունների կողմից: 1000 տարեկան ուխտավայրը հնարավոր է շուտով չդիմանա բնության վնասակար ներգործությանը, թուրք բարբարոսներին և վերանա:
Վանական համալիրը տեղակայված է Պլատանիոթիսսա անտառի խորքում: Այն կառուցվել է ղպտի քրիստոնյաների կողմից Ալեքսանդրիայի սուրբ Մակարիոս ճգնավորի հիշատակին 1000-ական թվականներին:
Նախքան 1425 թվականը այն փոխանցվել է Հայկական եկեղեցու հովանավորչության տակ` դառնալով ուխտատեղի և ստացել «Կապույտ վանք» անվանումը` փայտե տանիքի գույնից: Այստեղ են պահվել նաև մեծ թվով արժեքավոր ձեռագրեր` թվագրված 1202-1740 թվականները: Դրանցից մի քանիսը հետագայում տեղափոխվել են Կիլիկիայի կաթողիկոսարան:
Վանքը որպես հոգևոր կենտրոն գործել է մինչ 1800 թվականը, որից հետո օգտագործվել է որպես դպրոց, ապաստարան և այլն:
Այժմ վանքի վիճակը աղետալի է: Վանքը կորցրել է իր դեմքը: Այն վերածվել է ավերակի: Փոխանակ վերանորոգելու` տեղաբնակներն այն փորձել են որպես հյուրանոց օգտագործել 1998,1999 և 2006 թվականներին, սակայն ամեն անգամ կանգնեցվել են Կիպրոսի Հանրապետության, Հայաստանի և Կաթողիկոսարանի, Վատիկանի կողմից:
Բացի հիմնական եկեղեցուց, միայն երկու հայատառ գրված պաստառներն են հուշում, որ ճիշտ տեղում ես հայտնվել: Դրանցից մեկը անեղծ է մնացել, քանի որ բավականին վերևում է գտնվում և բարբարոսների ավերածություններից չի տուժել: Այն թվագրվում է 1933 թվական:
Ինչպես նշել է հայ համայնքի առաջնորդ Վարդգես Մահտեսյանը, «մենք գումար չունենք այն վերակառուցելու համար: Գրեթե ոչինչ չի մնացել վանքից, և հիմա խնդիրն այն է, որ պահպանենք այն ամենը ինչ կա»:
2007 թվականին Մահտեսյանը սկսել է կազմակերպել ուղևորություն դեպի պատմական վանքը մայիս ամսվա ամեն առաջին շաբաթ օրը:
Մակարավանքը` մինչ թրքական օկուպացումը

Մակարավանքը` ներկայումս

No comments: