Wednesday, November 16, 2011

Քեթրին Էշթոն. Եվրամիությունը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու տարբերակներ է փնտրում

News.am. 15-11-2011- Եվրամիությունը քննարկում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին, Բրյուսելում ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Խորհուրդն իր աճող անհանգստությունն է հայտնում Իրանի միջուկային ծրագրի եւ դիվանագիտական ջանքերով առաջընթացի բացակայության վերաբերյալ: ԵՄ-ն դատապարտում է ուրանի հարստացման Իրանի ծրագիրը եւ հատուկ անհանգստություն հայտնում Իրանի կողմից միջուկային տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) զեկույցում արված եզրակացությունների առիթով»,-նշվում է ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի եզրակացություններում:

No comments: