Monday, November 21, 2011

Ադրբեջանը մտահոգված է Արցախի ղեկավարության հետ արգենտինացի խորհրդարանականների առաջիկա հանդիպմամբ

PanARMENIAN.Net - 21 նոյեմբերի 2011 - Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդաձեն Արգենտինայի Սենատի և խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահներ Խուլիո Ջոբոսին և Էդուարդո Ֆելլներին նամակ է հղել` կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում անցկացնելու` այդ երկրի խորհրդարանականների խմբի ծրագրերի հետ: Իր նամակում դեսպանը, մասնավորապես, նկատել է, որ Բաքուն չի ողջունում այդ որոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի «օկուպացված» տարածքն է:
Վերջում դեսպանը Արգենտինայի խորհրդարանի նախագահներին խնդրանք է հայտնել` նկատի ունենալով Արգենտինայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման միտումը, միջամտել դեպքերի զարգացմանը, որպեսզի այդ հանդիպումը չկայանա:

No comments: