Saturday, November 26, 2011

Ռուս-թուրքական նոր գործա՞րք

«Լրագիր» 25-11-2011- Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում հայկական ատոմակայանի շուրջ: Ռուսական Կոմերսանտը գրում է, որ պետական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը մտադիր է վաղաժամկետ դադարեցնել ՀԱԷԿ կառավարման վերաբերյալ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2013 թ: Թերթը գրում է, քանի որ Հայաստանում չկա ատոմային էներգետիկայի ազգային օպերատոր, «Ինտեր ՌԱՕ»-ի այլընտրանք կարող է դառնալ Ռոսատոմը: Սակայն փորձագետները նշում են, որ Հայաստանը լիովին կարող է դիմել որ ռուսական օպերատորների օգնությանը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած այցի ժամանակ նշվել է, որ Ֆրանսիան կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում ատոմային էներգիայի զարգացմանը: Այդ ժամանակ խոսք էր գնում Հայաստանում նոր ԱԷԿ կառուցել մասին, որում Ռուսաստանը խոստացել էր անհրաժեշտ 5 մլրդ դոլարից տրամադրել 1 մլրդ-ը:
Հատկանշական է, որ այժմ Եվրոպայում քննարկվում է ատոմակայանների անվտանգության հարցը, իսկ ՀԱԷԿ ստրես-տեստը կայանալու է 2012 թ: Թուրքիան հայտարարել է, որ ՀԱԷԿ-ը ոչ անվտանգ սեյսմիկ գոտում է, եւ Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերություններից է ՀԱԷԿ փակումը: Հնարավոր է, ռուսական ընկերությունը որոշել է օգնել Թուրքիային` դրա դիմաց այդ երկրում ԱԷԿ կառուցելու պատվերի դիմաց:
Հայաստանն այս իավիճակում պետք է նոր ազգային օպերատոր նշանակի ԱԷԿ-ը կառավարելու համար, առավել եւս, որ շուտով Հայաստանում կարող է հայտնվել նաեւ 2-րդ կայանը: Հազիվ թե բավարար քանակի մասնագետներ չգտնվեն: Ի դեպ, մասնագետներ կարելի է բերել նաեւ դրսից, Ֆրանսիան էլ պատրաստ է աջակցել: Հնարավոր է, նրանք նույնիսկ մասնագետներ կլինեն, որոնց Սարկոզին խոստացել է աշխատանքային կարգով գործուղել Հայաստան:
Նաիրա Հայրումյան

No comments: