Wednesday, November 16, 2011

Դիարբեքիրի քաղաքապետ. Թուրքիան ցանկացել է իր տարածքում ոչնչացնել քրիստոնեությունը

Panorama.am. 16-11-2011- Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը Դիարբեքիրի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ քննարկում է կազմակերպել «Դիարբեքիրի և հարակից վայրերի հասարակական ու տնտեսական պատմությունը» թեմայով, որին մասնակցել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
Թուրքական «Էն սոն հաբեր» (En son haber) լրատվական կայքի տեղեկացմամբ` Բայդեմիրն իր ելույթում նշել է, որ կես դար առաջ Թուրքիան վարել է մասնավորապես քրիստոնեությունը իր տարածքում ոչնչացնելու քաղաքականություն: Ըստ Բայդեմիրի` թուրքերը հավատքի ջարդեր են իրականացրել հայերի, հույների, հրեաների և այլադավան այլ փոքրամասնությունների դեմ:
«Եթե նույնիսկ մեր ժողովրդի պատմության մեջ սև էջեր կան, զզվելի ու ստորացուցիչ էջեր, ապա դրանք մերժելը, այդ հանցանքին մեղսակից չլինելը մեր բարոյական և քաղաքական պարտքն է»,- նշել է Դիարբեքիրի քաղաքապետը:

No comments: