Saturday, November 19, 2011

Հիլարի Քլինթոնը կարծիք է հայտնել, որ Սիրիայում հնարավոր է քաղաքացիական պատերազմ

7Or.am. 19-11-2011- «Սինհուա» գործակալությունը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Սիրիայի վերաբերյալ արված հայտարարությունից.
–Կարծում եմ՝ Սիրիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել իշխանական ուժերի և ընդդիմության միջև, որը կունենա հստակ նպատակ, պատշաճորեն զինված կլինի և հովանավորված։ Մենք արդեն տեսնում ենք այս ամենը, և պետք է նշեմ, որ սա մեզ դուր չի գալիս, որովհետև մեզ համար կարևոր է ընդդիմությունը, որը չի դիմում բռնության և իրականացնում է խաղաղ բնույթի բողոքներ։
Միաժամանակ Քլինթոնը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սադրանքների համար ու նշել, որ Ասադի քայլերը «ստիպում են ժողովրդին ապավինել զենքին»։
Հիշեցնենք, որ Սիրիայում անկարգությունները շարունակվում են մայիս ամսից։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ ավելի քան 3,5 հազար մարդ է զոհվել այս պայքարի ընթացքում։

No comments: