News.am. 19-11-2011- Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ դավադիրներից մեկի հայրը նոր մանրամասներ է հայտնել իր որդու եւ ոստիկանական իրազեկիչների մասին` ասելով, թե պետք է բացահայտել սպանության հետեւում կանգնած իրական կազմակերպիչներին: Այդ մասին գրում է թուրքական «Hürriyet Daily News and Economic Review»-ն:
«Մենք իմացել ենք, որ իմ որդին Դինքի սպանությունից առաջ այցելել է Ադրբեջանում, թեեւ նրա մոտ չի եղել անձնագիր եւ գումար», - սպանության կասկածյալ հրահրիչ Յասին Հայալի հայր Բահատինը նոյեմբերի 16-ին հայտնել է «Hürriyet Daily News»-ին:
Նա ավելացրել է, որ այս գործը երբեք ամբողջությամբ չի բացահայտվի, եթե չբացահայտվեն ոստիկանության իրազեկիչ Էրհան Թունջելի կապերը, քանի որ իր որդին ընդամենը գործիք է եղել նրանց ձեռքում:
«Նրանք հանգրվանել են Տրաբզոնի նահանգի Աքչաաբաթ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Իմ որդին ներկայացվել է երկու մարդկանց: Էրհան Թունջելը որդուս ասել է, որ նրանցից մեկը չեչեն հրամանատար է: Որդուս ուղեւորությունըԱչքաաբաթ եւս մեկ դրվագ է, որի վերաբերյալ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել», – ասել է Բահաթին Հայալը:
«Ինձ շատ տխրեցրել է Դինքի սպանությունը: Ես համարձակություն չունեմ մոտենալ Ռաքել Դինքին: Այս գործը երբեք չի բացահայտվի, եթե չբացահայտվեն Էրհան Թունջելի կապերը: Իրական հանցագործները պետք է բացահայտվեն», – ավելացրել է նա:
Հայալն ասել է, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել Դինքի ընտանիքի փաստաբանների հետ: Նրանցից մեկը` Բահրի Բելենն ասել է, որ նախկինում տեղյակ չի եղել Հայալի հոր հայտարարություններին:
«Ես չգիտեմ, թե որքանով են լուրջ Թունջելի մասին հայտարարությունները: Գուցե նա ընտրվել է հատուկ այդպիսի հայտարարություններ անելու համար: Նա մեզ ոչ մի տեղեկություն չի հայտնել Ադրբեջանի եւ Աքչաաբաթի մասին», – ասել է Բելենը:
«Ես չեմ ստում: Իմ որդին օգտագործվել է: Նրան դատում են ցմահ դատապարտելու համար, մինչդեռ Էրհան Թունջելը հնարավոր է` ազատ արձակվի: Ես անիծում եմ այն օրը, երբ նրանք հանդիպել են», – ասել է Բահատին Հայալը` ավելացնելով, որ նախկինում այլ ցուցմունք է տվել դատախազությանը, սակայն հետագայում սպառնալիքների ճնշման տակ փոխել է այդ ցուցմունքները:
Հայալի հոր խոսքով, Դինքի սպանության ժամանակահատվածում Տրաբզոնի ոստիկանության պետ Յահյա Օզթյուրքն իր որդուն ասել է, թե նա ծառայում է երկրին, եւ գործն այնպես կքննվի, որ նա երկար պատժաչափ չի ստանա:
Բահաթին Հայալը հայտնել է, որ Մարդին նահանգի հետախուզության բարձրաստիճան մի պաշտոնյա կապվել է իր հետ 2007-ին` հաղորդագրություն ուղարկելու համար: Այդ մասին Հայալը նոյեմբերի 14-ին հայտնել է դատախազին: Հետախուզության պաշտոնյան Հայալին ասել էր, թե նա հայրենասեր որդի է դաստիարակել եւ շնորհակալություն է հայտնել դրա համար:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ակոս» պարբերականի խմբագրության մուտքի մոտ: Հուլիսին 22-ին Օգյուստ Սամաստը սպանության համար դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

No comments:
Post a Comment