News.am. 27-11-2011- Իրանի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել է Թուրքիային։Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իրանական Mehr եւ SNN գործակալությունները, իրանցի գեներալը հայտարարել է, թե Իրանն արդեն պատրաստված է եւ իր դեմ հարձակման դեպքում առաջին հարվածը հասցնելու է Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանքին, որից հետո մյուս թիրախներին։
«Թուրքիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության կայանքները ՆԱՏՕ-ինը չեն, դրանք ստեղծվում են ԱՄՆ-ի ցանկությամբ՝ Իսրայելին պաշտպանելու համար։ Թուրք ժողովուրդը խելացի է եւ այդ ծուղակին արգելք կհանդիսանա»,-ասել է իրանցի գեներալը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment