Monday, November 14, 2011

Իրանցի մտավորական. Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից առաջ Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել

Panorama.am. 14-11-2011- «Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից առաջ Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Թավրիզում Ադրբեջանին նվիրված երրորդ գիտաժողովի ժամանակ հայտարարել է իրանցի մտավորական Մեհդի Նալբանդին:
Իրանցի մտավորականը, անդրադառնալով ներկայիս Ադրբեջանի Հանրապետության պատմության թեմային, նշել է. «Մինչև Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումը Ադրբեջան անունով անկախ պետություն գոյություն չի ունեցել և ներկայիս Ադրբեջանի տարածքը ընդգրկված է եղել Իրանի կազմում, այնուհետև տարբեր պատճառներով անջատվել է Իրանից»:
Հիշեցնենք, որ իրանցի մեկ այլ գիտնական Վալի Ջեբարին օրերս Թավրիզում կայացած Ադրբեջանին նվիրված երկրորդ գիտաժողովի ժամանակ, անդրադառնալով պատմությունն աղավաղելու Ադրբեջանի քաղաքականությանը, նշել էր. «Ադրբեջանն անտեսելով պատմական իրողությունները, պնդում է, որ Ղաջարների դինաստիայի օրոք Ռուսաստանի և Իրանի միջև կայացած համաձայնության արդյունքում իբր Ադրբեջանը բաժանվել է Իրանի և Ռուսաստանի միջև, մինչդեռ այդ ժամանակ Ադրբեջան անունով անկախ պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմական Արանի տարածքն է ընդգրկում, որը ևս գտնվել է Իրանի ազդեցության ոլորտում: Ադրբեջանում պանազերիզմի գաղափարախոսության շնորհիվ կեղծ քարտեզներ և աղավաղված պատմական փաստեր են ներկայացնում դպրոցական աշակերտներին և ուսանողներին»:

No comments: