Monday, November 14, 2011

Թուրքիայի ազգային հետախուզության աշխատակիցը բանտում կասկածելի պայմաններում մահացել է

News.am. 14-11-2011- Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) արտաքին օպերացիաների բաժնի նախկին պետ, սկանդալային «Էրգենեկոն» գործի շրջանակներում ձերբակալված Քաշիֆ Քոզինօղլուն բանտում կասկածելի պայմաններում մահացել է։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել է, թե Քոզինօղլուն բանտի մարզասրահում 2 օր ծանր պարապմունքներ է արել, որի հետեւանքով մահացել է։ Ըստ բանտախցի մեկ այլ կալանավորի՝ Քոզինօղլուն մարզասրահից դուրս գալուց հետո ցնցուղ է ընդունել եւ եկել բանտախուց, որից հետո վատացել է։ Այնուհետ կանչվել է բանտի բուժանձնակազմը, իսկ արդեն 1 ժամվա մեջ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ մահացել է։
Նշենք, որ ձերբակալությունից առաջ հայտնի էր դարձել, որ Քաշիֆ Քոզինօղլուն տեղեկություններ է հավաքել, թե Թուրքիայի ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանն ում հետ է հանդիպում, գրանցել նրա բարեկամների անունnերն ու հասցեները։ Քաշիֆի հետեւել է նաեւ իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը հանդիսացող Ֆեթհուլահ Գյուլենին եւ նրա հետ միասին ապրող երկու անձանց։
Նշվում է, որ Քաշիֆ Քոզինօղլուն իր տեղեկությունները դոսյեի տեսքով ներկայացրել էր ձերբակալված Oda TV-ի խմբագիր Սոներ Յալչընին:

No comments: