«Լրագիր» 14-11-2011- Իջեւանի քաղաքապետի ընտրությունը կարծես թե ցույց տվեց, որ չնայած խաղաղության եւ համերաշխության մասին առերեւույթ հավաստիացումներին, իրականում ներկոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունը բավական լարված է:
Մի քանի օր առաջ, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել էր, թե եթե լինի հավասար ընտրություն, ապա թերեւս ամենաշատ ձայն կստանա ԲՀԿ-ն: Խոսքն իհարկե Իջեւանի մասին չէր, այլ խորհրդարանի առաջիկա ընտրության:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանել էր, թե “գնահատում է ԲՀԿ-ական գործընկերոջ հումորի զգացումը”:
Բայց, ըստ երեւույթին, Վարդան Բոստանջյանը կատակ չէր անում, ինչի վկայություն կարելի է համարել Իջեւանի քաղաքապետի ընտրությունը, որտեղ կարծես թե հաղթեց ԲՀԿ թեկնածուն:
Իջեւանի քաղաքապետի ընտրությունը գուցե մխիթարական մրցանակ էր ԲՀԿ համար՝ խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ին առաջ թողնելու դիմաց, իսկ գուցե նաեւ ԲՀԿ “ուժի ցուցադրություն”, այն իմաստով, որ եթե Բարգավաճը փորձում է տեր կանգնել ձայնին, ապա ՀՀԿ-ն կորցնում է առաջինը լինելու շանսը: Հնարավոր է, որ հենց դա քաջ գիտակցելով էլ ՀՀԿ-ն ի վերջո թույլ տվեց Բարգավաճին Իջեւանում “տեր կանգնել” ձայնին, որպես 2012 թվականի ընտրությունը զիջելու “ավանս”:
Հնարավոր է նաեւ, որ հենց այդ, այսինքն ՏԻՄ մակարդակներում “հավասար” հնարավորություններով ընտրության պայմանով է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համաձայնել կատարել փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը վերհաստատելու ՀՀԿ պահանջը:
Բոլոր դեպքերում, Իջեւանի քաղաքապետի ընտրությունը կարծես թե հուշում է կամ վկայում, որ ՀՀԿ-ն ամեն տեղ չէ, որ դրության տերն է, եւ իրավիճակը ոչ թե հումորային է, այլ բավական լուրջ: Դա նշանակում է, որ խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն շատ տեղերում կարող է այսպես ասած ԲՀԿ հույսին մնալ:
Իսկ դա էլ նշանակում է, որ ԲՀԿ-ն կարող է պայմաններ թելադրել ՀՀԿ-ին: Սակայն, մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն այդքան ուժեղ է, հարց է առաջանում թե ինչու է հեշտությամբ զիջում առաջնայնությունը ՀՀԿ-ին: Ինչու օրինակ կուսակցությունն ընդունելով Սերժ Սարգսյանի նախագահությունը, չի փորձում դրա դիմաց պահանջել խորհրդարանի մեծամասնություն կամ առնվազն այնքան ձայն, որ ՀՀԿ-ն առանց իրեն չունենա ոչ ֆորմալ, եւ ոչ էլ անֆորմալ մեծամասնություն:
Իսկ գուցե պատճառն այն է, որ ԲՀԿ իրական ուժը Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսային “բանկն” է, իսկ Քոչարյանի համար կարեւորը այն է, որ ԲՀԿ-ն վիճարկի հենց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ոչ թե խորհրդարանի մեծամասնությունը կամ կոալիցիոն առանցքային քվոտան:
Իսկ ԲՀԿ-ն էլ թերեւս չի համարձակվում ռիսկի դիմել եւ բացահայտ դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Բանն այն է, որ օրինակ հաղթելով Իջեւանում, ԲՀԿ-ն Սարգսյանի դեմ դուրս չի գալիս: Ավելին, Իջեւանում ԲՀԿ հաղթանակը ՀՀԿ-ում էլ ավելի է ամրապնդում Սերժ Սարգսյանի դերը, ով ասենք կարող է հավաքել ՀՀԿ գործկոմին ու խորհրդին եւ ասել, որ առանց իրեն կուսակցությունը կորած է, հետեւաբար ոչ մի ծպտուն չլսվի, երբ ինքն ինչ որ բան է ասում կամ անում:
ԲՀԿ Իջեւանի հաղթանակը Սերժ Սարգսյանի համար ըստ երեւույթին ներիշխանական հերթական վերադասավորումների նախաշեմն է, երբ մի կողմից այսպես ասած անվնաս մակարդակում ԲՀԿ փառասիրությունն է շոյվում, իսկ մյուս կողմից ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանը բեռնում է թերարժեքության զգացումով, ինչը էլ ավելի հեշտ կառավարելի է դարձնում այդ հսկա մարմինը, վերահսկելի դարձնելով դրա ներքին հնարավոր դիմադրության օջախները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment