Panorama.am. 18-11-2011- Երբ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Ադրբեջանում, միանշանակ ենթադրելի էր, որ կառավարությունն այդ միջոցառումն օգտագործելու է իր կոռուպցիոն նպատակների և փողեր լվանալու համար: Անգամ «Միր» հեռուստաալիքն, անդրադառնալով Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման պատրաստությանը, հատուկ ուշադրություն է դարձրել միջոցառման վրա ծախսվելիք գումարի չափի վրա: Հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում նշել է, որ Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաշվարկներով` «Եվրատեսիլ 2012»-ի նախապատրաստությանը պետական բյուջեից 1 մլրդ դոլար է ծախսվելու:
Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
«Կասկած չկա, որ նման միջոցառումների և մրցույթների անցկացումը շահավետ է զբոսաշրջիկների հոսք և լրացուցիչ եկամուտներ ապահովելու տեսակետից: Սակայն հիշատակվող ծախսերի չափը հիմք է տալիս ասելու, որ Ադրբեջանը մրցույթից վնասով է դուրս գալու, քանի որ ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ 3-4 օր տևող մրցույթը Ադրբեջանին մեկ մլրդ դոլար եկամուտ բերի: Դա ցույց է տվել նաև միջազգային փորձը:
«Եվրատեսիլ» անցկացրած յուրաքանչյուր երկիր իր ծախսած գումարի միայն չնչին մասն է կարողացել հետ բերել: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է այդ մրցույթն օգտագործել ոչ թե երկրի օգուտի, քաղաքացիների բարօրության, այլ իր սեփական շահերի համար: Իսկ մեկ մլրդ դոլար ծախս կատարող Ադրբեջանը մրցույթից հետո ոչ թե իր եկամուտներն է հաշվելու, այլ կրած վնասները», -համոզմունք է հայտնում թերթը:

No comments:
Post a Comment