7Or.am. 18-11-2011- «ՌԻԱ նովոստի»–ն, վկայակոչելով Շվեյցարիայի տնտեսության պետքարտուղարությանը, հաղորդում է, որ շվեյցարական իշխանություններն ուժեղացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
Անձանց ցուցակում, որոնց նկատմամբ կիրառվելու են տնտեսական պատժամիջոցներ, հայտնվել են 111 ընկերություն և 5 մարդ, այդ թվում՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչներ։
Ընդհանուր առմամբ, շվեյցարական ցուցակում կան 250 ընկերության և ֆիզիկական անձանց անուններ։
Պատժամիջոցները մասնավորապես նախատեսում են արգելել միջուկային զենքի տարածման տեսակետից ռիսկային համարվող տեխնոլոգիական և ծրագրային ապահովման, ինչպես նաև երկակի նշանակություն ունեցող ապրանքների ձեռքբերումն ու մատակարարումը։ Պատժամիջոցների հետևանքով սառեցվելու են նաև այդ ընկերությունների և ֆիզիկական անձանց միջոցները։

No comments:
Post a Comment