Wednesday, November 16, 2011

Պետական գնահատագրեր՝ դոկտ. Լ. Մելքոնյանին եւ տկն. Ա. Բաբայանին

Լինա Մելքոնյան
Աստղիկ Բաբայանին












Իրանում Գրքի շաբաթվա առիթով

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան 16.11.2011: Երեկ, նոյեմբերի 15-ի առավոտյան, Թեհրանի «Խանեյե քեթաբ» գրական կենտրոնում, Իրանի Մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարարության, մշակութային տեղակալության նախաձեռնությամբ եւ երկրում ընթացող «Գրքի շաբաթվա» ծրագրերի շարանում կայացավ հատուկ միջոցառում՝ «Միաստվածային կրոնների հետեւորդների մշակութային նիստ», որը կազմակերպվել էր նաեւ մեծարելու կրոնական փոքրամասնությունների որոշ գրողների եւ հետազոտողների:
Ծրագիրը վարում էր Կրոնական փոքրամասնությունների գործերի գրասենյակի պատասխանատու՝ Սաիդ Թաղավին, ով ծրագրի սկզբում ներկաներին տեղեկացրեց Թեհրանի միակ հայկական «Նաիրի» հրատարակչության տնօրեն Սեպուհ Ամիրխանյանի վաղահաս մահվան մասին եւ խնդրեց մեկ րոպե հոտնկայս եւ լռությամբ հարգել նրա հիշատակը: Ապա բեմ հրավիրեց Մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների գործերով գերատեսուչ դոկտ. Վասֆիին, բացման խոսքն ասելու:
Այնուհետ հերթաբար յուրաքանչյուր համայնքից մեկ հոգի բեմ հրավիրվեց ելույթի համար: Իրանահայ համայնքից ելույթով հանդես եկավ դոկտ. Լինա Մելքոմյանը, ով խոսեց հայ-իրանական մշակութային գործակցությանց եւ մերօրյա հարաբերությունների մասին:
Ապա օրվա առիթով իր խոսքն ասաց Մշակույթի եւ իսլ. առաջնորդության նախարարության մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Բահման Դոռին: Նա ներկաներին փոխանցեց Նախարարի ջերմ ողջույնները եւ ցավ հայտնեց որ ընդամենը մեկ հայկական հրատարակչատուն կա Թեհրանում եւ խոստացավ իր հերթին օգնել որպեսզի հայերը ունենան ավելի հրատարակչություններ:
Վերջում Նախարարի օգնականի կողմից հատուկ գնահատագրեր հանձնվեց կրոնական փոքրամասնությունների քանի գրող հետազոտողների:
Գտահատվողների շարքում հանձինս դոկտ. Լինա Մելքոնյանի եւ տկն. Աստղիկ Բաբայանի իրենց արժանի տեղն ունեին նաեւ իրանահայերը:
Պրն. Թաղավին հիշատակեց նաեւ, որ վերջերս հայ համայնքը մեծ շուքով կազմակերպել էր տկն. Աստղիկ Բաբայանի «Գրքերի որբանոցը» գրքի շնորհանդեսը:
Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին, Թեհրանում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ կայացավ Ա. Բաբաբայանի «Գրքերի որբանոցը» գրքի շնորհանդեսը, որին իրենց ուղերձներով հատուկ շուք տվին նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ Սփյուռքի նախարարը:

No comments: