Tuesday, November 15, 2011

Թուրքիայում կրակել են իրանական ավտոբուսի վրա

HayNews.am. 15-11-2011- Թուրքիայի Վան գավառում անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել իրանական համարներով ուղևորատար ավտոբուսի վրա, որի հետևանքով Իրանի 6 քաղաքացի է վիրավորվել:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները`չարագործները սկսել են կրակել ավտոբուսի վրա այն բանից հետո, երբ վերջինի վարորդը հրաժարվել է կատարել իրենց պահանջները:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Վանի ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործներին:

No comments: