Saturday, November 19, 2011

Կովկասում մուսուլմանների կառավարման ղեկավարը Մոսկվայում կքննարկի Երեւան կատարելիք այցը

News.am. 18-11-2011- Կովկասում մուսուլմանների կառավարման ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն նոյեմբերի 20-ին կմեկնի Մոսկվա: Այս մասին «ԱՊԱ» գործակալությանը հաղորդել են ԿՄԿ մամուլի ծառայությունից:
Այցի նպատակը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելն է: Այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 22-ը, նախատեսված է ԱՊՀ միջկրոնական խորհրդի համանախագահ շեյխուլիսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի դեմ առ դեմ հանդիպումը մեկ այլ համանախագահ պատրիարք Կիրիլի հետ:
Բացի այդ, նախատեսվում է նաեւ ԿՄԿ նախագահի հանդիպումը տոնակատարություններին մասնակցող Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ»-ն, Ա. Փաշազադեն Կիրիլի հետ հանդիպման ընթացքում կքննարկի նաեւ իր մասնակցության հարցը ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 29-30-ին Երեւանում:

No comments: