ԽՍՀՄ փլուզումը եւ Եվրասիայում նոր պետությունների հայտնվելը Թուրքիային ու Իրանին մեծ հույսեր են տվել սեփական ազդեցությունն ընդլայնելու համար: Սակայն, բավական շուտ պարզ դարձավ, որ տվյալ խնդիրը թե Թուրքիայի, թե Իրանի ուժերից վեր է: Տվյալ շրջանները ալիքաձեւ, սակայն վստահորեն աբսորբացվել են ԱՄՆ կողմից, իսկ այնուհետեւ ամրապնդվել են Չինաստանի դիրքերը: Ռուսաստանը երկար ժամանակ բավական անզգուշորեն ու ցրված կերպով հետեւում էր տվյալ տարածաշրջաններում այդ պետությունների դիրքերի ամրապնդման փորձերին:
Միաժամանակ, Ռուսաստանը ցանկություն չուներ չափից ավելի մերձենալ Թուրքիայի ու Իրանի հետ, եւ դրանով նրանց իր հետ մեկ շարքի վրա դնել` իրեն համշխարհային տերություն համարելով: Այնուամենայնիվ, ի տարբերություն Թուրքիայի, 90-ականներին Իրանը մանրամասնորեն, սակայն հետեւողական կերպով փորձում էր որոշակի հարաբերություններ ձեւավորել Թեհրան-Մոսկվա առանցք սխեմայով, Հայաստանի նկատելի մասնակցությամբ:
Պետք է ասել, որ Մոսկվայում որոշ հայկական շրջանակներ Եվրոպայում որոշ հայկական ու իրանական շրջանակների աջակցությամբ փորձել են նման դաշինք, կամ էլ հարաբերություններ նախաձեռնել, որոնք նման կլինեին դաշինքի: Մոսկվայում միշտ գոյություն են ունեցել բավական ազդեցիկ հայկական խմբեր, եւ նրանք ազդեցությունը ռուսական քաղաքականության վրա ավելի զգալի է, քան ներկայիս ձեւական հայկական հասարակական կազմակերպություններինը: Չի կարելի պնդել, որ հայկական շրջանակների նման ջանքերը հաջողություն չեն ունեցել: Այդ “նախագծի” գործերն առաջ մղելու հարցով մի շարք փայլուն օրինակներ կան: Օրինակ, հայերի ակտիվ մասնակցությամբ 1997 թ հունիսին Թեհրան է այցելել ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը, հաղթահարվել են Ա. Գոր-Վ. Չեռնոմիրդին համաձայնագրի հետեւանքներն Իրանին սպառազինություններ մատակարարելու առիթով, ինչպես նաեւ կարգավորվել են հարաբերությունները տնտեսության ու քաղաքականության մի շարք սկզբունքային հարցերի շուրջ:
Տվյալ հայկական շրջանակները փոփոխություններ են կրել, եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանցից շատերը տարեց էին: Սակայն, լիովին նոր ազդեցիկ ու ակտիվ հայեր են հայտնվել, որոնց մասնակցությունը ռուս-իրանական հարաբերություններում, հնարավոր է, ոչ այնքան ունիվերսալ են թվում, սակայն ընթանում է որոշակի սցենարների շրջանակում: Որքանով կարելի էր հասկանալ, այժմ տեղի է ունենում վերաիմաստավորում եւ շահագրգեված շրջանակների փնտրտուք ԱՄՆ-ում, այդ թվում զինվորական շրջանակներում, ինչպես նաեւ խոշոր գործարարների մոտ:
Նրանց կարծիքով, հաշվի առնելով ԱՄՆ ու Իրանի շահերի որոշակի համընկնումը Մերձավորարեւելյան տարածաշրջանում մի շարք խնդիրների վերաբերյալ, այն չի կարող շարունակություն չունենալ եւ ավելի մանրամասն չքննարկվել Իրանի ու ԱՄՆ քաղաքական շրջանակներում: Գաղափարներ կան նաեւ ԱՄՆ ու Իրանի մերձեցման հնարավորության վերաբերյալ ռուսական քաղաքական “դաշտում”, ինչպես նաեւ Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպելու ծրագրում: Հաշվի առնելով տարածաշրջաններում իրադարձությունների արագացված զարգացումը, ամերիկա-իրանյան հարաբերությունները կարող են շատ արագ խմբագրման ենթարկվել:
Դա, իհարկե, մտահոգում է ԱՄՆ ու Իրանի բազմաթիվ քաղաքական խմբերի: Հարց է ծագում, թե ինչքանով կարելի է գնահատել Մոսկվա-Թեհրան առանցք սխեմայով առավել սերտ հարաբերություններ ստեղծելու հեռանկարները: Այսինքն, որքան են մոռացված աշխարհաքաղաքական գաղափարին վերադառնալու հնարավորությունները: Վերջին 10 տարիներին Ռուսաստանը բազմիցս խուսանավել է արտաքին քաղաքական նախընտրությունների հարցում, այդ թվում հակվելով թե դեպի Եվրոպա, թե դեպի խոշոր իսլամական պետություններ: Ռուսաստանի առաջ, գործնականում, դրվել են ոչ իրականանալի խնդիրներ` համատեղել տարբեր գործընկերների շահերը: Հնարավոր է, ժամանակն է եկել իրականացնել այդ մասշտաբային ծրագիրը: Ընդ որում, անկասկած է, որ այդ քաղաքական առանցքում կարող են ընդգրկվել ավելի փոքր պետությունները:
Իգոր Մուրադյան

No comments:
Post a Comment