Saturday, November 5, 2011

«Massispost.com». Ադամ Շիֆը կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Լեռնային Ղարաբաղին հատկացնել 10 մլն դոլար

Panorama.am. 4-11-2011- ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը նոյեմբերի 3-ին նամակ է հղել Սենատի ենթակոմիտեների ղեկավարներին և ներկայցուցիչներին, որում մասնավորապես կոչ է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով առնվազն 10 միլիոն դոլար մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին է հաղորոդում «Massispost.com» լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական ռազմաշունչ հռետորաբանությունը, կարևոր է որ ԱՄՆ-ն աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս միջոցները կօգնեն ԼՂ-ում ապրող մարդկանց՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկակի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամը հաղթահարել, ինչպես նաև կօգնեն կայունացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- նշված է վերջինիս նամակում:

No comments: