Wednesday, November 16, 2011

Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է:

Panorama.am. 16-11-2011- Ինչպես հիշեցնում են արտասահմանյան լրատվամիջոցները, 1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրները հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր են ընդունել: 1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին կոչ է արել Հանդուրժողականության միջազգային օրը նշել նոյեմբերի 16-ին՝ ձեռնարկելով թե՛ կրթական հաստատություններին, թե՛ ավելի ընդգրկուն հանրությանն ուղղված միջոցառումներ:
Այսօր տարբեր երկրներում տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է՝ քարոզել հասարակության ամենատարբեր շերտերի միջև փոխադարձ հարգանք, միմյանց նկատմամբ հանդուրժողականություն:
Հանդուրժողականություն տերմինն առաջին հայացքից շատ բարդ ու հեռու հասկացություն կարող է թվալ: Այն վերաբերում է բոլորին ու բոլոր մակարդակներում անխտիր: Հանդուրժողականությունը կանխում է բազմաթիվ վատ դրսևորումներ՝ սկսած կենցաղային շփումներից, վերջացրած միջպետական հարաբերություններով:

No comments: