Tert.am. 14-11-2011- Kuwait Times պարբերականը հաղորդում է, որ երկրի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է 2007 թ.-ին ընդունված ծրագիրը, որով նախատեսվում էր Իրանի դեմ հանկարծակի ռազմական գործողությունների պարագայում Քուվելթի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների նախապատրաստումը հնարավոր պատերազմին: Ծրագիրը կատարվել է այն նկատառմամբ, որ կոնֆլիքտը նվազագույն ազդեցություն թողնի քուվեյթցիների առօրյա կյանքի վրա:
MIGnews-ը հաղորդում է, որ այդ ծրագրի շրջանակներում պետական պահոցներում այնքան դեղորայք և սննդամթերք է կուտակվում, որը կբավականացնի 6-ից 8 ամիս:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment