News.am. 14-11-2011- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է, եթե «Հայաստանը չհեռանա Լեռնային Ղարաբաղից, չհրաժարվի իր անհիմն հայտարարություններից Թուրքիայի դեմ»: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում կայացած խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» խմբակցության պատգամավոր, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օղանը:Նա նաեւ բարդ խնդիր է անվանել թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունը: «Ես խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ եմ: Չեմ կարծում, որ խորհրդարանը վավերացնի այդ արձանագրությունները: Դրանց վավերացման համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է ազատի այն հողերը, որ զավթել է: Բացի այդ, Հայաստանը պետք է հրաժարվի իր անհիմն պնդումներից Թուրքիայի դեմ»,- ասել է Օղանը` հավելելով. «Թեեւ ԱՄՆ-ը որոշ պահանջներ է ներկայացնում այդ հարցում, Թուրքիան չի կատարի այդ պահանջները»:
Նշենք, որ խորհրդաժողովը արվել է online-ռեժիմով, ինչի պատճառով լրագրողները հնարավորություն չեն ունեցել հարցնելու, թե այդ դեպքում ինչու է արձանագրությունների տակ դրված թուրքական ոկղմի ստորագրությունը, հատկապես եթե դրանք հարաբերությունների կարգավորում են պահանջում առանց նախապայմանների:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն վավերացումը երկու երկրների խորհրդարաններում առայժմ տեղի չի ունեցել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment