Friday, November 18, 2011

ԱԷՄԳ-ն անկողմնակալ գործելակերպից անցնում է դեպի մեծ տերությունների ձեռքում գործիք դառնալու կողմը. Իրանի դեսպանություն

Երեւանում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել` կապված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գխավոր քարտուղար Ամանոյի վերջին զեկույցի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«1. Գործակալության նոր զեկույցը ցույց է տալիս Գործակալության շարժման մեկնարկը` պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ գործելակերպից դեպի քաղաքական գործողության եւ մեծ տերությունների ձեռքում գործիք դառնալու կողմը: Նման փոփոխությունը վտանգում է Գործակալության դիրքն ու հեղինակությունը:

2. Հիմնական զեկույցի այն հատվածը, որը վերաբերվում է հավանական ռազմական խնդիրներին, ինչպես նաեւ զեկույցի հավելվածը, իրականում պատճենահանված է ԱՄՆ անվտանգության մարմինների (NIE) հետախուզական գնահատականներից, որը հրատարակվեց 2007թ.-ին:

3. Զեկույցի հավելվածում զետեղված ամբողջ տեղեկատվության սկզբնաղբյուրը ընդամնեը մեկ երկիր է եւ այդ երկիր ԱՄՆ-ն է, որը այդ տեղեկությունները տրամադրել է իր մյուս դաշնակիցներին, որպեսզի նրանք նորից այն ներկայացնեն Գործակալությանը եւ վավերականություն հաղորդեն իրենց կեղծ տեղեկատվությանը:

4. Շատերը այն կարծիքին են, որ այդ զեկույցը գրել են ամերիկացիները եւ ներկայացրել Ամանոյին: Նույնիսկ ամերիկացի լրագրողները 2011թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի ասուլիսի ժամանակ բացահայտորեն խոսնակին ասացին, որ այդ զեկույցը դուք ինքներդ (ԱՄՆ) են պատրաստել:

5. Այն երկրները, որոնք այդ տեղեկատվությունը տրամադրել են Գործակալությանը, բոլորը Իրանի հակառակորդ եւ ԱՄՆ դաշնակից արեւմտյան երկրներ են:

6. Ավելի քան 30 անգամ Գործակալության զեկույցի մեջ ասվում է, որ տեղեկությունները մեկ կամ մի քանի երկրներ են տրամադրել Գործակալությանը, եւ հստակ է, որ հիշյալ երկրները ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցներից մեկն են: Ըստ երեւույթին Գործակալությունը հիշյալ երկրներից հավաստի փաստեր ներկայացնելու պահանջի փոխարեն, հետեւելով նրանց իր զեկույցում նույնությամբ զետեղել է կեղծ տեղեկություններ:

7. Զեկույցի հավելվածի ընթերցումը ցույց է տալիս, որ հիշատակվող փաստաթղթերի բնօրինակը երբեք չի տրամադրվել Գործակալությանը եւ Գործակալությունը ԱՄՆ հատուկ ծառայություններին կողմից ներկայացված հիման վրա է նախաձեռնել այս զեկույցի հրատարակումը:

8. 2003թ. հետո Գործակալության հետ համագործակցության ընթացքում Իրանը նախկինում պատասխանել է հավելվածում արծարծված շատ հարցերի, թե 2007թ. աշխատանքային ծրագրում, եւ թե դրանից առաջ: Գործակալությանը անգամ Լիարժեք Վերահսկման եւ Զննման Համաձայնագրից առավել ընդարձակ մատչելիություն է տրամադրվել, այդ թվում` Փրաչինի մատչելիությունը, երբ Գործակալությունը այցելությունից ու միջավայրային նմուշառումներից հետո գրավոր կերպով իր զեկույցներում հայտարարեց, որ այդ առնչությամբ որեւէ խնդիր գոյություն չունի եւ խնդիրը համարվում է փակված: Հստակ է, որ այս խնդիրների կրկնակի արծարծումը ԱՄՆ կողմից քաղաքական ճնշման հետեւանքով է տեղի ունեցել եւ որեւէ արժեք չունի:

9. Իրանը գործնական շրջանակներում պատասխանել է Գործակալության մնացած բոլոր հարցերին: Եւ «ներկայացված մեղադրանքները» երբեք այլ բան չեն եղել քան նուն մնացած խնդիրները: Համաձայն գործնական շրջանակի, որոշված էր, որ Գործակալությունը փաստաթղթերի բնօրինակը տրամադրի Իրանին, որպեսզի Իրանը իր գնահատականները ներկայացնի փաստաթղթերի վերաբերյալ: Գործակակությունը, որ երբեք իր տրամադրության տակ չի ունեցել այդ փաստաթղթերի բնօրինակը եւ նախկինում նույնիսկ հարցականի տակ է դրել դրանց վավերականությունը եւ փաստաթղթերի բնօրինակը չներկայացնելու համար քննադատել է մեղադրող երկրին, այսինքն ԱՄՆ-ին, ինչպես է պատահում, որ հանկարծ վավերական է համարում Գործակալությանը թելադրված բոլոր տեղեկությունները եւ դրա հիման վրա գրում ենթադրական սցենարներ»:

No comments: