Friday, November 18, 2011

Պենտագոնն Իսրայելին.ԱՄՆ-ը դեմ է Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն

Zham.am. 18-11-2011- Իրանին հարվածելը վնաս կհասցնի ոչ միայն մեր, այլև ողջ համաշխարհային տնտեսությանը: Նման հայտարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ հանդիպման ժամանակ:
Սակայն նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ը կողմ է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և նրա վրա քաղաքական ճնշում գործադրելուն։
Իսկ ավելի վաղ էլ Պանետան ասել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը չի տա ցանկալի արդյունքները, իսկ դրա փոխարեն կհանգեցնի «անկանխատեսելի հետևանքների»: Ըստ նրա`հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները կարող են Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագիրը հետաձգել ընդամենը 3 տարով:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Իսրայելը ԱՄՆ–ի աջակցությամբ պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրավիճակը ավելի սրվեց ՄԱԳԱՏԷ–ի՝ Իրանի միջուկային ծրագրի մասին մեղադրական զեկույցի հրապարակումից հետո։

No comments: