Panorama.am. 18-11-2011- Բրիտանական «The Guardian»-ի թղթակիցը գրոհի է ենթարկել բրիտանացի խորհրդարանականների կոնյունկտուրային այցերն Ադրբեջան: Նրա կարծիքով, քանի որ Ադրբեջան են այցելում որոշակի հոնորարի դիմաց, անգլիացի պատգամավորները խուսափում են վերաբերմունք արտահայտել այդ երկրում տեղի ունեցող բացասական երևույթների հանդեպ: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
«Մեր օրենսդիրները, այդ թվում` Մայք Հանքոկը, մշտապես ուշադրության մեջ է պահում Ադրբեջանը: Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ միջոցառմանը Բաքվում նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` Եվրամիության հետ ընդարձակ համագործակցության, Իրաքի և Աֆղանստանի գործողություններում ՆԱՏՕ-ին օգնություն ցուցաբերելու համար: Բաքվում հյուրընկալմանը մասնակցել են նաև խորհրդարանականներ Փոլ Ֆլինն-ը և Մարկ Դուրկինը:
Սակայն լավ կլիներ, եթե նրանք այդ շնորհավորանքների փոխարեն Ադրբեջանում խոսեին մարդու իրավունքների վիճակից: Կոռուպցիայի մակարդակով 178 երկրների մեջ 2010 թ-ին Ադրբեջանը 134-րդ տեղում է եղել: Անգլիացի օրենսդիրները Բաքվում պետք է խոսեին բլոգերների ձերբակալությունից, մարդկանց ճնշումից, «Եվրատեսիլ»-ում Հայաստանին ձայն տված քաղաքացիներին ոստիկանության կողմից ճնշումների ենթարկելուց: Բայց, ափսոս»,- գրում է հեղինակը:
«Ազադլիգը» հայտնում է, որ «The Guardian»-ի թղթակիցը Անգլիայի խորհրդարանում լիբերալ դեմոկրատներին ներկայացնող Մայք Հանքոկի` անցյալ շաբաթ Բաքու կատարած այցի համար ադրբեջանական կողմի վճարած 1500 ֆունտ սթեռլինգ գումարի չափը կասկածելի է համարել: «Չնայած նշվում է, որ հյուրանոցում մնալու և թռիչքի համար նրան 1500 ֆունտ սթեռլինգ է վճարվել, սակայն, ակնհայտ է, որ քաղաքականությունն իր գործն արել է, և հնարավոր է` փոխանցումներում որոշ «կորուստներ» են եղել», -նշել է լրագրողը:
Այնուհետև հեղինակը ուշադրություն է դարձրել «Ազադլիգ» և «Ենի Մուսավաթ» թերթերի գրածներին: «Ազադլիգը» հարցին անդրադարձել է իր առաջին էջում, իսկ «Ենի Մուսավաթն» այն գնահատել է որպես Իլհամ Ալիևի հետ կապված կոռուպցիոն աղմուկ: «Ազադլիգը» գրել է, որ Բաքու այցելելու համար Հանքոկին 1500 ֆունտ սթեռլինգ հոնորար է վճարվել, և այդ այցը քննադատության է արժանացել Ադրբեջանի կառավարությունում: Հայտնի է դարձել, որ գաղտնիքը բացահայտվելու համար Ադրբեջանի անկախության 20-ամյակի հետ կապված միջոցառման կազմակերպիչ Էլխան Սուլեյմանովը քննադատվել է»,- նշվում է հոդվածում:

No comments:
Post a Comment