Monday, November 21, 2011

Թուրքիայում հերթական ֆինանսական սկանդալն է Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - 20 նոյեմբերի 2011 - Թուրքիայում նորից սկանդալ է, որը սկսվել է 7 տարի առաջ և կապված է Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղտնի հաշիվների հետ :
2004 թ-ին արաջին անգամ հրապարակվել է տեղեկատվություն վարչապետ Էրդողանի շվեյցարական բանկերում գաղտնի հաշիվների վերաբերյալ: Համաձայն այդ հրապարակմանը, Ռեջեփ Էրդողանը շվեյցարական բանկերում 8 գահտնի հաշիվներ ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 800 մլն դոլար: Էրդողանը անհապաղ մամուլի ասուլիս հավաքեց, որում զայրույթով դատապարտեց իր թշնամիներին, որոնք փորձում են քանդել իր կարիերան, ընդգծելով, որ Շվեյցարիում ոչ մի փող չունի, գրում է YNET տեղեկատվական կայքը:
MIT թուրքական հետախուզության գաղտնի գործակալը հրապարակեց նամակ որում նշված են Էրդողանի 8 բանկային հաշիվներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 800 մլն դոլար: Գաղտնի գործակալը մահացել է թուրքական բանտում սրտի անբավարարության պատճառով: Այժմ թուրքական գործակալի մահը հետաքննում են Անկարայի իշխանությունները:
Տեղեկատվության համաձայն, գերմանական գաղտնի ծառայությունը ձեռք է բերել Էրդողանի շվեյցարական հաշիվների վերաբերյալ տվյալները բանկի տնօրենների մեկից՝ 30 մլն եվրոյի դիմաց: Հրապարակվում են նաև տեղեկատվություններ, որտեղ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Հոլանդիայի, Իսրայելի և Նորվեգիայի գաղտնի ծառայությունները տարբեր աղբյուրներից ստանում են մշտական տեղեկատվություն Էրդողանի և AKP իշխող կուսակցության գործողությունների մասին, որոնք վտանգում են արևմուտքին, գրում է ZMAN-ը:

No comments: