Saturday, November 19, 2011

Իրան.ՄԱԳԱՏԷ-ն ահաբեկիչների թիրախ է դարձրել իրանցի գիտնականներին

Zham.am. 18-11-2011- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությում (ՄԱԳԱՏԷ) Իրանի դեսպան Ալի Ասկեր Սոլթանինեն մեղադրել է ՄԱԳԱՏԷ-ին`հայտարարելով, որ այս կազմակերպության մեղքով իրանցի գիտնականները և երկրի միջուկային օբյեկտները դարձել են ահաբեկչական խմբավորումների թիրախ: Նա բողոքի նոտա է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյին:
Ըստ Սոլթանիեի` Ամանոն զեկույցում հրապակելով Իրանի գիտնականների անունները`խախտել ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններին մասնակցող և նրա հետ համագործակցող ատոմագետ ֆիզիկոսների ու մասնագետների անվանացանկի չհրապարակման համաձայնությունը: Ըստ դեսպանի, ՄԱԳԱՏէ-ն և մասնավորապեսնրա ղեկավարը նաև խախտել է միջազգային նորմերը`հրապարակելով Իրանի միջուկային օբյեկտների վայրերը. «Այդպիսով, իրանցի մասնագետների ու նրանց հարազատների անվտանգության, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ հնարավոր դիվերսիաների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա»,-գրել է նա`հիշեցնելով, որ ՄԱԳԱՏԷ-ին անդամակցող շատ երկրների ներկայացուցիչներ դեմ են եղել կոնկրետ անուններ նշելուն:
Սոլթանիեն նաև քննադատության է ենթարկել կազմակերպության հրապարակած զեկույցը`պնդելով, որ այն, ոչ միայն իրատեսական չէ, այլև քաղաքական նպատակներ ունի:
Նշենք նաև, որ այսօր գործակալության ղեկավար Յուկիա Ամանոյին պահանջել է Իրանին պատասխանել իրենց զեկույցում ներկայացված փաստերին:
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակվեց այս նոյեմբերի 9-ին, որտեղ պնդում կար, թե Իրանը աշխատանքներ է տանում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, չնայած Իրանի իշխանություները պնդում են, որ իրենք միջուկային զենք ստեղծելու կարիք չունեն և իրենց միջուկային ծրագիրը զուտ խաղաղ բնույթ ունի:

No comments: