Saturday, November 12, 2011

«Զերկալո». Ադրբեջանում քաղաքական էլիտան գործում է խեղաթյուրված համակարգով

Panorama.am. 12-11-2011- «Զերկալո» պարբերականն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդվածում նշում է, որ եթե Ադրբեջանում իրական ժողովրդավարություն լիներ, ապա այն դրախտ կլիներ:
Հոդվածագիրը նշում է, թե Ադրբեջանում հասարակական-քաղաքական գործընթացները հիշեցնում են մի շարք հայտնի անեկդոտներ:
«Իմաստուն մարդիկ ասում են, որ սխալներից են սովորում: Սակայն նաև նշվում է, որ ավելի լավ է սովորել ուրիշների սխալներից: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդկությունն այդպես էլ չի սովորել այդ ճշմարտությունը: Այլ կերպ ասած` Ադրբեջանում բոլորը հրաժարվում են սովորել ուրիշների սխալներից և սպասում են այն պահին, երբ «պահակախումբը հոգնի սպասելուց»: Ցավոք, Ադրբեջանում քաղաքական էլիտան գործում է այդ նույն խեղաթյուրված համակարգով»:
Հոդվածում անդրադարձ է կատարվում «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից նոյեմբերի 16-ին Ադրբեջանում խոսքի ազատության վերաբերյալ զեկույցի հրապարակմանը: Շեշտվում է, որ «պետք է լսել այն խորհուրդները, որոնք հնչում են գրեթե բոլոր կողմերից: Ուղղակի Ադրբեջանի նման պետությունների իշխանություններին ցանկացած նման խորհուրդ նյարդայնացնում է:
Եվ, որպես հետևանք, Ադրբեջանը շատ «համարժեք» պատասխան է տալիս «անհասկանալի խորհրդատուներին»:
Եվ, որպես հետևանք, հոդվածը նշում է ակադեմիկոս Ռաֆիկ Ալիևի դեպքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում, քաղաքական դրդապատճառներից ելնելով «պատժել» են անվանի գիտնական, Նավթային ակադեմիայի պրոֆեսոր Ռաֆիկ Ալիևին` ազատելով ակադեմիայի արտադրական գործընթացների ավտոմատացման ամբիոնի վարիչի պաշտոնից, որտեղ աշխատում էր 53 տարի։ Բանն այն է, որ անվանի գիտնականն օրերս քննադատել էր գործող իշխանությունների` ահազանգելով, որ նման իրավիճակը կարող է քաղաքացիական բողոքի մեծ ալիք բարձրացնել Ադրբեջանում:

No comments: