Wednesday, November 30, 2011

Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր դիվանագետներին

Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր դիվանագետներին: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն եզրահանգման է եկել, որ Իրանն ի վիճակի չէ իր երկրում ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների անվտանգությունը, այդ իսկ պատճառով որոշել է այդ երկրից դուրս բերել բրիտանացի բոլոր դիվանագետներին։
Դեռևս հայտնի չէ` կոնկրետ ինչպես են դիվանագետները դուրս բերվել երկրից, և որտեղ են այս պահին գտնվում դիվանագիտական աստիճան չունեցող բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության մյուս աշխատակիցները։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնող ուսանողները ակցիան որոշել էին դեսպանատան ներսում «շարունակել». շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։ Քիչ անց պատանդներն ազատ էին արձակվել։
Ուսանողները, սակայն, խոստացել են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես չեն խզվել։

No comments: