Tert.am. 18-11-2011- Ադոլֆ Հիտլերը մարդկանց ստիպել է իրեն ժամերով սպասել՝ այդպիսով հասնելով իր քաղաքական ծրագրերի իրականացմանը։ «Ուշանալը Հիտլերի ռազմավարության մի մասն էր»,– գրում է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Նացիստական Գերմանիայի քաղաքական և պետական գործիչ, նացիստական քարոզչության ղեկավար Ջոզեֆ Գեբելսի օրագրերը։
Որպես օրինակ՝ թերթը ներկայացնում է Չեխոսլովակիայի նախագահի և արտգործնախարարի հետ Հիտլերի հանդիպումը, որը տեղի է ունեցել 1939թ.։ Էմիլ Հախան և Գրանտիշեկ Խվալկովսկին դիվանագիտական խողովակներով հանդիպում էին խնդրել Հիտլերի հետ և ստացել այդ թույլտվությունը։
Հախան և Խվալկովսկին Բեռլին էին ժամանել երեկոյան ժամը 10–ին, սակայն Հիտլերը նրանց ընդունել էր 3 ժամ անց միայն։
«Հախան և Խվալկովսկին Բեռլին էին ժամանել։ Ֆյուրերը նրանց ստիպեց սպասել մինչև կեսգիշեր։ Դա քաղաքական մարտավարության ստուգված մեթոդ է»,–գրել է Գեբելսը։
Գերմանական պարբերականը ընդգծում է, որ Հիտլերը Չեխոսլովակիայի նախագահին և արտգործնախարին ընդունել է գիշեը ժամը 1։15–ին և այդպիսով նա այդ «փոքր տիրակալներին» ստիպել է մտածել, որ ինքը հնարավոր է՝ ընդհանրապես չընդունի նրանց։
Հաղորդվում է, որ Հիտլերի այդ մարտավարությունը հաջողություն է ունեցել. Հախան շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ «Չեխոսլովակիայի ճակատագիրը Հիտլերի ձեռքերում է»՝ ընդգծելով, որ դրանք «վստահելի ձեռքեր են»։
Այդ ամենի փոխարեն Հիտլերն իր հյուրերին հստակ հասկացրել էր, որ ամենաշատը 5 ժամից գերմանական զորքերն անցնելու են Չեխոսլովակիայի սահմանը։ Այնուհետև Գերմանիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Հերման Գյորինգը սպառնացել էր, որ եթե Չեխոսլովակիան դիմադրություն ցույց տա, ապա իրենք կռմբակոծեն Պրահան։
«Դրանից որոշ ժամանակ անց Հիտլերը Չեխոսլովակիայի հետ համաձայնագիր էր ստորագրել Բոհեմիա և Մորավիա պրոտեկտորատի (էթնիկ չեխերով բնակեցված) ստեղծման մասին՝ գերմանական կայսրության վերասկողության ներքո»,–նշում է պարբերականը։

No comments:
Post a Comment