News.am. 19-11-2011- Բուշ դյու Ռոնից ֆրանսիացի պատգամավոր Ռիշար Մալիեն, Ֆրանսիայի կողմից Թուրքիայի ԵՄ անդամակցության համար վարկերի տրամադրումը չեղյալ հայտարարելու մասին փոփոխությունները ներկայացնելուց հետո, կազմակերպել է համազգային խնդրագիր` «Ոչ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Թուրքիային ԵՄ անդամակցության համար վճարվող վարկերից զրկում» բովանդակությամբ , հաղորդում է Nouvelles d’Arménie-ին:
«Ամեն տարի Ֆրանսիան Թուրքիայի ԵՄ անդամակցության համար վճարում է 130 մլն եվրո կամ մոտ 900 մլն եվրո` յոթ տարվա համար (2007–2013): Գիտենալով, որ Ֆրանսիայում բոլոր հարցումները ցույց են տալիս նույն արդյունքը («այո» արտոնյալ գործընկերությանը եւ «ոչ» անդամակցությանը ԵՄ-ին), շարունակվում են միջոցներ հատկացնել մի նպատակի համար, որը ոչ ֆրանսիացիների, ոչ էլ թուրքերի համար ցանկալի չէ: Հաշվի առնելով մեր երկրում ֆինանսական իրավիճակը` պետք է վերջ դնել այդ պարադոքսին»,-հայտարարել է պատգամավորը:
«Հարյուրավոր մարդիկ են ինձ հարցնում` ինչպես աջակցել իմ աշխատանքին եւ կարելի է արդյոք ստորագրել այդ խնդրագիրը: Բավարարելով այդ համառ խնդրանքները` ես կազմակերպել եմ online խնդրագիր համացանցում»,-գրել է նա:

No comments:
Post a Comment