Wednesday, November 9, 2011

Ասադն Էրդողանին այսպես է պատժելու. Le Figaro

1in.am. 9-11-2011- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիական Le Figaro
թերթը գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պատրաստվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի դեմ կիրառել քրդական խաղաքարտը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։
Նշվում է, որ Ասադն աջակցում է Թուրքիայի տարածքում քրդական ինքնավար պետության ստեղծմանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին էլ բրիտանական Guardian պարբերականն էր գրել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Թուրքիայի դեմ կարող է կիրառել քրդական խաղաքարտը։
Ըստ Guardian-ի՝ դրա համար կարող է պատճառ հանդիսանալ այն հանգամանքը, որ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Սիրիայի նկատմամբ, Թուրքիան առաջ է ընկել նրանից և սկսել Սիրիայի նկատմամբ միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանել։

No comments: