Saturday, November 12, 2011

Ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքերը անաղմուկ Թուրքիա են բերվել

News.am. 11-11-2011- Ամերիկյան հետախուզական Predator անօդաչու 4 թռչող սարքերն արդեն գտնվում են Թուրքիայում գտնվող ամերիկյան Ինջիրլիքի ռազմաբազայում։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային 2-ի փոխարեն տվել է 4 Predator։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը G-20 համաժողովի ժամանակ Օբամայից պահանջել էր կատարել իր խոսքը եւ Թուրքիա ուղարկել 2 Predator:
Նշվում է, որ ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաեւ թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ Թուրքիային երաշխիքներ չի տրվել, որ հետախուզության տվյալները 3-րդ երկրի չի հանձնվելու։

No comments: