Friday, November 18, 2011

Էրդողանը` Time-ի շապիկին

HayNews.am. 18-11-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտնվել է Time ամսագրի շապիկին, փոխանցում է թուրքական «Ռադիքալը»:
Թուրքիայի վարչապետի լուսանկարի վրա գրված է. «Էրդողանի ուղին»: Թուրքական մամուլը հաշվել է, որ մինչ Էրդողանը Time-ի շապիկին հայտնվել է 8 թուրք, իսկ Թուրքիայի վարչապետի պատկերնն իններորդն էր:
Հոդվածում խոսվում է Էրդողանի քաղաքականության մասին` նրան ներկայացնելով որպես «խարիզմատիկ» և «ժողովրդականություն վայելող» առաջնորդ Թուրքիայում և մուսուլմանական աշխարհում:
Հոդվածում չեն մոռացել նաև «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մասին, և դրա ենթատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ըստ հանդեսի, հայ-թուրքական հարաբերությունների հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել Էրդողանի իշխանության ընթացքում:

No comments: