Tuesday, November 15, 2011

Կալիֆոռնիայում ոստիկանները ցրել են «Գրավիր Wall-Street»-ը շարժման հետեւորդներին

News.am. 14-11-2011- ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում այսօր` նոյեմբերի 14-ին, ոստիկանները ցրել են «Գրավիր Wall-Street»-ը շարժման հետեւորդներին: Ակցիայի մասնակիցներին ցրելու ընթացքում մի քանի մարդ ձերբակալվել է, հաղորդում է «Ռոսբալտը»:
Associated Press-ը տեղեկացնում է, որ իրավապահները ներխուժել են քաղաքի վարչական շենքի դիմաց տեղակայված վրաններ եւ ակցիայի ակտիվիստներին ստիպել են հեռանալ: Մի քանի մասնակիցներ նստել են գետնին եւ հրաժարվել են լքել տարածքը: Նրանց ոստիկանները քաշել-հեռացրել են ուժով:
Wall Street-ը փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:
Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ: Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:
Ի պաշտպանության շարժման հանդես են գալիս մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում` WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանգյանը:

No comments: