Wednesday, December 21, 2011

Սթիվ Ջոբսը հարցրել է թուրքերին. 1,5 մլն հայերի ցեղասպանության եք ենթարկել, ասացեք, ինչպե՞ս եղավ

News.am. 21-12-2011- Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել:
Թունչերը նշել է, թե այն պահին երբ իրենք մոտեցել են Այա Սոֆիային եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի է եղել, այնուհետ վերածել են մզկիթի, Սթիվ Ջոբսը սկսել է հարցեր տալ.«Դուք` մուսուլմաններդ, այդքան քրիստոնեաների ի՞նչ արեցիք»: Զբոսավարը հավելել է, թե չի հասցրել բառ ասի, երբ Ջոբսը շարունակել է. «1,5 միլիոն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք մեզ, այդ ինչպե՞ս եղավ»:
Թուրք զբոսավարի ժխտումներն ավելի են կատաղեցրել Սթիվ Ջոբսին, ով նախատեսվածից մեկ օր առաջ է հեռացել Թուրքիայից` առանց բառ փոխանակելու զբոսավարի հետ եւ նրա ձեռքը օդում պարզած թողնելով:
Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքում գրված է, որ նրա խորթ մայրը` Կլարա Հակոբյանը Ցեղասպանությունից հետո ներգաղթել է Մալաթիայից:
Apple-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը քաղցկեղի հետեւանքով մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:

No comments: