Wednesday, December 28, 2011

ԼՂ հարցի լուծմանն ուղղված Ռուսաստանի գործունեությունը դասվել է 2011թ. ՌԴ արտաքին քաղաքական կարևոր իրադարձությունների շարքը

Tert.am. 28-12-2011- Ռուսաստանի ԱԳՆ–ն առանձնացրել է 2011թ. Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական իրադարձությունները։
Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ–ի կայքից, այդ իրադարձությունների շարքում ընդրկվել է նաև հակամարտությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի գործունեությունը։
«Հետխորհրդային տարածքում խաղաղարական գործունեությանն աջակցելու համատեքստում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ մարտին Սոչիում և հունիսին Կազանում հանդիպումներ են անցկացվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որոնց ընթացքում հաջողվել է փոխհամաձայնություն ձեռք բերել ԼՂ հակամարտության կարգավորման մի շարք հիմնական հարցերի շուրջ»,–նշված է կայքում։

No comments: