Wednesday, December 28, 2011

Ցեղասպանության մասին գիտական հոդված գրող անձինք կխրախուսվեն

Ցեղասպանագիտական հարցերին նվիրված` աշխարհում գոյություն ունի 2 ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային պարբերական: Դրանք են` Journal of Genocide Research և Holocaust and Genocide Studies:
Հավանաբար քչերի մտքով կանցնի, որ բազմաթիվ ցեղասպանագետներ ունեցող Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սա կամ խոսում է ոլորտի կատարյալ բարձիթողի վիճակի մասին, կամ հայաստանցի ցեղասպանագետների` միջազգային գիտական հոսքին բացարձակ ինտեգրված չլինելու մասին: Հայտնի է որ միջազգային ասպարեզում երկրի գիտական վարկանիշն ավելանում է տվյալ երկրից միջազգային պարբերականներում տպագրության ներկայացված հոդվածների քանակով նաև: Նշանակում է հայաստանցի ցեղասպանագետները որևէ ներդրում չեն ունեցել մեր երկրի միջազգային գիտական վարկանիշի ավելացման գործում` առնվազն վերոնշյալ երկու միջազգային պարբերականներում հայաստանյան հեղինակների հոդվածների բացակայության առումով: Ես որպես հարկատու խիստ մտահոգված եմ այս դառը իրողությամբ և տարակուսում եմ, թե ու՞ր և հատկապես ու՞մ են տրվում իմ և այլոց վճարած հարկերը` որպես աշխատավարձ:
Որոշ չափով իրավիճակը շտկելու, իսկ իրականում գիտություն-մասնավոր բիզնես կապը խթանելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը կարևորելու նպատակով ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱն կտրամադրի 150,000 ՀՀ դրամ խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականին, ով 2012 թվականի ընթացքում նշյալ ցեղասպանագիտական միջազգային պարբրականներից որևէ մեկում կտպագրի առնվազն 5000 բառ պարունակող հոդված:
Հուսով եմ, որ այս նախձեռնությանը նմանատիպ այլ ծրագրերով կմիանան մասնավոր բիզնեսի հայաստանյան մյուս ներկայացուցիչները: Վստահ եմ, որ 2012 թվականը լինելու է 2012 կրթաթոշակի ու 2012 գիտաթոշակի տարի:
"Արմակադ" ցանցի համահիմնադիր Խաչիկ Գևորգյան

No comments: