Saturday, December 31, 2011

Իրանը փորձարկել է հեռահար գործողության շառավղով հրթիռներ

Tert.am. 31-12-2011- Հորմուզի նեղուցում մեկնարկած զորավարժությունների ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը փորձարկել են հեռահար գործողության շառավղով հրթիռներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական Fars-ին: Հրթիռները կարող են թիրախներ հայտնաբերել մի քանի հազար կմ հեռավորության վրա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Վիլայեթ-90» զորավարժությունները մեկնարկել են դեկտեմբերի 24-ին և կավարտվեն հունվարի սկզբին: Զորավարժությունների ընթացքում Թեհրանը մշակում է նեղուցը փակելու հնարավոր տարբերակներ:
Հորմուզի նեղուցը հատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միավորում է Պարսից և Օմանի ծոցերը և կարևոր զարկերակ է նավթի համաշխարհային մատակարարումների համար: Իրանցի որոշ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Իրանի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, նեղուցը կշրջափակվի (նեղուցի երկարությունը մոտ 200կմ է):

No comments: