Tuesday, December 13, 2011

Իրանի ԱԳՆ. Օբաման պաշտոնապես ներողություն խնդրելու փոխարեն պահանջներ է ներկայացնում

Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն ասել է. «Կարծիք է ստեղծվում, որ Օբաման մոռացել է, որ ԱՄՆ-ն, խախտելով միջազագային օրենքները, հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով հատել է Իրանի օդային սահմանը և փոխանակ պաշտոնապես ներողություն խնդրի, նմանատիպ պահանջներ է ներկայացնում»:
Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել էր վերադարձնել Իրանում կործանված ամերիկյան անօդաչու հետախուզական ինքնաթիռը: «Մենք խնդրել ենք վերադարձնել այն: Տեսնենք, ինչ պատասխան կտան իրանցիները», - հայտարարել էր Օբաման Իրաքի վաչապետի հետ Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ ԶՈւ ռադիոէլեկտրոնային պայքարի ծառայության կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրի արևելյան հատվածում ոչնչացվել է ամերիկյան «RQ 170» մոդելի հետախուզական անօդաչու ինքնաթիռ, որը մի քանի օր անց ցուցադրվեց իրանական հեռուստատեսությամբ:

No comments: