Friday, December 23, 2011

Եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում չորդեգրի, բանակցությունները շարունեկլն անհնար է լինելու. Մամեդով

Tert.am. 23-12-2011- Եթե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանը կառուցողական դիրքորոշում չորդեգրի, բանակցությունները շարունակելն անհնար է լինելու։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխտակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ 2012թ. ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքվի, Մամեդովը պատասխանել է . «Դեռևս անհնար է հստակ այդ մասին խոսելը։ Վերջին կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունը տարբեր խուսավարումների է դիմում՝ իշխանության ղեկին մնալու համար և ձգձգում է բանակցությունների ընթացքը»,– ասել է Մամեդովը և հավելել, թե հայկական կողմից պետք է պահանջել, որպեսզի կառուցողական դիրքորաշում որդեգրի այդ հարցում։

No comments: