Tuesday, December 20, 2011

Դամասկոսը «ցնցվում» է Ասադի կողմնակիցների բազմահազարանոց ցույցերից

Tert.am. 19-12-2011- Այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Արաբական լիգայի երկրների և Սիրիայի միջև արձանագրություն է ստորագրվել, որը թույլատրում է երկրում արաբական դիտորդների ներկայությունը` Դամասկոսի փողոցներ են դուրս եկել նախագահ Բաշար Ասադի հազարավոր կողմնակիցներ:
Ցուցարարները հավաքվում են Սրիրայի մայրաքաղաքի Յոթ Լճերի հրապարակում:
Նրանք վանկարկում են` «Մենք աջակցում ենք մեր ղեկավարությանը»:
MIGnews-ը հաղորդում է, որ ցուցարարները սիրիական դրոշներ են ծածանում և Ասադի հսկայական նկարներն են տանում:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ քննարկումների և համատեղ ջանքերի արդյունքում` արձանագրության տեքստում ընդունվել են սիրիական խմբագրումները, որոնք վերաբերում են Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությանը և արաբական առաքելության դիտորդների քայլերի համաձայնեցմանը:
Հակակառավարական բախումները Սիրիայում շարունակվում են 2011թ. մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտությունը 5 հազար մարդու կյանք է խլել:

No comments: