«Լրագիր» 20-12-2011- Ժողովուրդ թերթը գրում է, որ այս շաբաթ Մոսկվայում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ճաշկերույթ–հանգանակությունը (կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը), որին, թերթի տեղեկություններով, մասնակցության, առավել ևս նվիրատվության մեծ էնտուզիազմ չկա, և ավելին, ռուսաստանաբնակ շատ գործարարներ առիթ են ման գալիս «հիվանդանալու» կամ երկրից բացակայելու։Ըստ ռուսական իշխանությունների մոտավոր հաշվարկների՝ ՌԴ-ում կա շուրջ 50 հազար միջին եւ խոշոր հայ գործարար։ Բնականաբար, նրանք պատրաստ են տարեկան նվազագույնը հազար դոլար նվիրաբերել Հայաստանին, եթե այդ փողերն իսկապես օգտագործվեն ըստ նպատակի։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունների՝ թալանելու հոգեբանությունը եթե փոխվի, տարեկան առնվազն 50 մլն դոլար կմտնի մեր երկիր։
Ինչ վերաբերում է ՌԴ ամենախոշոր դոնոր Սամվել Կարապետյանին, ապա նա, ամենայն հավանականությամբ, կմասնակցի կայանալիք ճաշկերույթին՝ չցանկանալով Սերժ Սարգսյանի հետ կապող օղակներն այդքան ցուցադրաբար կտրել, գրում է թերթը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment