Tert.am. 20-12-2011- Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Նեյլ Մակֆարլեյնը հայտարարել է, թե, ի տարբերություն ռուսների, Արևմուտքը միջազգային հարցերում ընդունում է նախկին խորհրդային երկրների անկախությունն ու սուվերենությունը։ «Սակայն ռուսներն այդ հարցին այլ կերպ են նայում։ Նրանց կարծիքով՝ այլ պետություններ ամբողջովին սուվերեն լինել չեն կարող, իսկ ինքը (Ռուսաստանը) հատուկ իրավունքներ և պարտականություններ ունի նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ռուսաստանը հատկապես խոցելի է Արևմուտքի վրա հենվող տարածաշրջանային պետությունների հարցում և շատ խանդոտ է վերաբերվում անվտանգության ոլորտում տարածաշրջանային հարաբերությունները ընդլայնելու Արևմուտքի փորձերին։ԼՂ հակամարտության կարգավորմանն անդրադառնալով՝ Մաքֆարլեյնն ասել է, թե կարգավորման հեռանկարները շատ քիչ են, Արևմուտքը կարող է միջնորդել, խթանել կողմերին, սակայն կարևոր որոշումները կողմերը պետք է ընդունեն։
«Վերջին 23 տարվա փորձը ցույց է տալիս, որ խաղաղություն կառուցելու հարցում արևմտյան երկրներն ու ինստիտուտները, այդ թվում նաև Ռուսաստանը, բավարար ազդեցություն չունեն Հայաստանի և Ադրբեջանի վրա»,–հավելել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment