Tert.am. 14-12-2011- Խորհրարան կմտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, խնդիր ունեն ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը և «Ժառանգություն»-ը, որ հնարավոր է չհաղթահարեն նվազագույն շեմը։ Այս կարծիքը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ «Ժառանգություն»-ն անհետևողական է իր ձեռնարկներում՝ քննարկում է մանդատներից հրաժարվելու հարցը, հետո՝ դնում ԱԺ նախագահի պաշտոնի համար իր անդամի թեկնածությունը, ինչը բացասաբար է անդրադառնում կուսակցության վարկանիշի վրա։ «Կարծես, մասնակցեց «Ժառանգություն»-ն այդ ընտրություններին, որպեսզի պսևդո-մրցակցային մթնոլորտով օրինականացնի Նիկոյանի և Էդուարդ Շարմազանովի ընտրությունը»,- նշեց նա։
«ՀԱԿ-ը տարին ավարտում է լուրջ պրոբլեմներով. և դրանք պայմանավորված են իր ընտրած մարտավարությամբ՝ մտավ մի պրոցեսի մեջ, որը որակեց շախմատային մենամարտ, բայց դա շախմատային չէր, քանի որ ակնկալիքները հիմնավորված չէին։ Արտահերթ ընտրությունները չէին կարող պայմանավորված լինել երկխոսությամբ, այլ միայն արտախորհրդարանական ակտիվությամբ, որին գարնանը պատրաստ էր ժողովուրդը»,- նշեց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ երբ քաղաքական ուժը ծանրամարտիկի նման քաշ է պատվիրում ու չի կարողանում դա բարձրացնել, ապա իր քաղաքականությունն արդարացված համարել չի կարելի. այսպես, ՀԱԿ-ն էլ ունեցավ լուրջ վարկանշային կորուստներ։
ՀՅԴ-ն, ըստ Հովհաննիսյանի, փորձում է հետ գնել իր դերը՝ օգտագործելով սոցիալական կարգախոսներ. դրանք այսօր առավել սպասված են, և թերևս, այս մարտավարությունը կարող է լավ արդյունքներ տալ։
«Նոր դեմոկրատներ»-ը, քաղաքագետի դիտարկմամբ, կազմավորվել է, քանի որ ակնհայտ է դարձել, որ «ՀՀՇ-ն քաղաքական դեմք չունի»։ «Այս ուժի հետևում միանշանակ կա անտեսանելի ուժ. իսկապես, այդ ուժը ունի շանսեր. կարծում եմ, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս դեսպանատանը, որ այդքան ուշադիր հետևում է քաղաքական ուժերի վերադասավորումների հնարավոր փոփոխություններին, հետևողական կլինի, և կփորձի քաղաքական աջակցություն ձեռք բերելով՝ այդ ուժի համար նպաստավոր պայմաններ ձեռք բերել խորհրդարան մտնելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ «ժամանակին նման ուշադրության էր արժանացել «Ժառանգություն»-ը»։
««Օրինաց երկրի» մասին թույլ տվեք չխոսել. այս ուժը շատ նյարդային է, բայց կարծում եմ՝ անիմաստ է անվերջ ապացուցել, որ երկուսին գումարած երկու հավասար է չորսի»,- ասաց նա։
«ԲՀԿ»-ն, իր կարծիքով, ունի դիրքային առավելություն։ «Սակայն եթե կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, այն դատապարտված է հայտնվել լուսանցքում»,- նշեց նա՝ համագործակցության առումով ԲՀԿ-ին համարելով «ցանկալի»։
«Հանրապետական կուսակցության համար այս տարին բարդ տարի էր. տարբեր դեպքեր եղան, որ մեղմ ասած, չեն նպաստում ՀՀԿ-ի վարկանիշին. վերջինը Մարիոթ հյուրանոցի դեպքն էր»,- նշեց նա։

No comments:
Post a Comment