Zham.am. 10-12-2011- «Էլիտ» կազմակերպության նախագահ Ադամ Նիկոյանը և նույն կազմակերպության գործադիր տնօրեն Լիանա Խաչատրյանն այսօր լրագողների հետ հանդիպմանը խոսել են Հայաստանում աշխատատեղերի խնդրի մասին:«Շատերն աշխատանք չունենալու պատռաճը գտնում են աշխատատեղեր չլինելու մեջ, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ աշխատատեղեր կան, ուղղակի մարդիկ, ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում աշխատել Հայաստանում: Արտագաղթը կապված է ոչ աշխատունակության և ցածր աշխատավարձի հետ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Էլիտ» կազմակերպության նախագահ Ադամ Նիկոյանը:
Նույն կազմակերպության գործադիր տնօրեն Լիանա Խաչատրյանն իր հերթին կարծիք է հայտնել. «Մասնագիտական աշխատանքի վարձատրությունը շատ ցածր է: Երիտասարդության 90 տոկոսը փնտրում է անվտանգության ծառայողի և վարորդի աշխատանք, որը բավականին հանգիստ է և բարձր է վարձատրվում: Մարդիկ խուսափում են պատասխանատու աշխատանքից ու ցանկանում են լինել կատարող»:
Ըստ նրա, hայ աղջիկներն ավելի աշխատասեր են, քան տղաները. «Աղջիկները գերադասում են թեկուզ ցածր աշխատավարձով հմտանալ իրենց մասնագիտության մեջ, իսկ տղաները` ոչ: Գործազրկությունը հիմնականում հենց տղամարդկանց շրջանում է տարածված»:
Բանախոսը նաև կարծիք հայտնեց, որ գործազրկության պատճառներից մեկը տարիքային սահմանափակումներն են. «35 տարեկանից հետո շատ դժվար է համապատասխան աշխատանք գտնել: Այդ տարիքի մարդիկ հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում: Գործատուների 90 տոկոսը շեշտը դնում է երիտասարդության և փորձառության վրա»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment