«ԱԶԳ», 22-12-2011- Փարիզից վերադարձել է Թուրք գործարարների միության պատվիրակությունը եւ իսկույն հանդիպել վարչապետ Էրդողանինՙ իրազեկելու իրենց փարիզյան գործունեության մասին: Դա ամենեւին էլ հուսադրող չի եղել Թուրքիայի համար, այլապես Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ տկն Բոյները ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը Ֆրանսիայի Ազգային Ժողովում չէր համարի Ֆրանսիայի լուրջ սխալը:Ինչ վերաբերում է ֆրանսիական ապրանքներին, դրա առնչությամբ էր Բոյներն ասել է. «Մեր օրակարգում բոյկոտի խնդիր չկա: Բոյկոտելու քաղաքականությունը չի կարող հարատեւ լինել: Ավելին, կարող է երկրում բացասաբար անդրադառնալ աշխատատեղերի բացման վրա»: Ֆրանսիական օրինագծի առումով հոռետես էր նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Բոզքըրը, ուստի թուրքական հանրային էկրանից ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Ֆրանսիայի Ազգային մեծ ժողովում, որովհետեւ քվեարկության խափանումն անհնար է թվում:
Օգտվելով առիթից, նշենք, որ այսօր Ֆրանսիայի Ազգային Ժողովի առջեւ նախատեսվում է բողոքի ցույց, որին ենթադրաբար կմասնակցեն շուրջ 20 հազար ֆրանսաբնակ թուրքեր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment