News.am. 22-12-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան Ալիեւան, ով ղեկավարում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը, վերջերս Իտալիա կատարած այցի ժամանակ դժվարացել է պատասխանել իտալացի լրագրողների` Հեյդար Ալիեւի հիմնադրամի բյուջեի հետ կապված հարցերին: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ լրագրողները երկու անգամ տվել են միեւնույն հարցը, սակայն Ադրբեջանի առաջինը տիկինը չի կարողացել պատասխանել` հայտնվելով բարդ իրավիճակում:«Հեյդար Ալիեւի հիմնադրամի բյուջեն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանի հասարակության համար: Մինչ այժմ որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել հիմնադրամի բյուջեի մասին, հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին եւ ինչ ձեւով է ֆինասավորվում հիմնադրամը: Մինչդեռ հիմնադրամը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում տարբեր նախագծերի համար: Ինչպես երեւում է, այս անգամ էլ իտալացի լրագրողներն են հետաքրքրվել այդ ոչ կառավարական կազմակերպության ֆինանսական աղբյուրներով` դրանով իսկ անհարմար իրավիճակում դնելով Մեհրիբան Ալիեւային»,-գրում է «Ազադլըգ»-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment